Category: Գլխավոր

Բարեգործական տոնավաճառ
Բարեգործական տոնավաճառ

«Փոքրիկ իշխան» կրթահամալիրի առօրյան դեկտեմբերին է՛լ ավելի հագեցած էր. ավանդական ամանորյա բարեգործական տոնավաճառի գաղափարը համախմբել էր կրթահամալիրի ողջ համայնքը: Շաբաթներ շարունակ կրթահամալիրում գունեղ, բազմազան և ամանորյա մթնոլորտ էր ստեղծվել․ Նախաձեռնության նպատակի շուրջ համախմբվել էր կրթահամալիրի  ողջ համայնքը․ աշակերտները ներկայանում էին  իրենց բացառիկ, գեղեցիկ ձեռքի աշխատանքներով, ծնողական համայնքը՝  քաղցրանուշ թխվածքներով, քաղցրավենիքներով և ձեռագործ իրերով, մեր արցախցի մայրիկները՝  իրենց պատրաստած ավանդական ժենգյալով հացով: 

Բարեգործական տոնավաճառի նպատակն էր՝ աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Կրթահամալիրում տիրող ջերմ ու աշխույժ մթնոլորտը փաստում էին, որ գաղափարի շուրջ հավաքվածները մեծ սիրով ու նվիրումով աջակցում էին նախաձեռնության իրականացմանը։ Բարին գործելը, իրար օգնելն ու կամենալը մեր կրթահամալիրի արժեքային կրթության հիմքում են:
 
 
 
«Մանկավարժական մտքի փառատոն»
«Մանկավարժական մտքի փառատոն»

Դպրոցը դարձնում է դպրոց ուսուցիչը։ Ուսուցիչը դասավանդման առանցքն էամեն ինչ ուսուցչի ձեռքում է և միայն ամենօրյա մշտադիտարկման և ինքնաանդրադարձի արդյունքում ուսուցիչը կդառնա վարպետ, վիրտուոզ   
 Մեր թիմի կողմից փառատոնին առաջադրվեց  հրաշալի նորարար տեխնիկա դասկոնստրուկտորը, որի կիրառումը հնարավորություն կտա ուսուցչին ուսուցման պրոցեսը դարձնել անչափ հետաքրքիր, գործնական, կիրառել այնպիսի մեթոդներ, որ դեռևս չեն փորձել, կրկին ու կրկին մտածել, վերլուծել, նոր լուծումներ առաջարկել և ամենակարևորը՝ խթանել երեխաների հարցասիրությունը՝ հարցեր տալու արվեստ ձևավորելը, ուրույն մտածողությունը, ստեղծարարությունը (ՏՐԻԶ գործիքներ):
   Այս որակներն են, որ հետամուտ են կոմպետենտահեն  ու ժամանակակից դասավանդմանը։
   Հակիրճ դասկոնստրուկտոր նորարար տեխնիկայի մասին՝
Դասի սկիզբկիրառվող հնար՝ «Այոոչ» Ունիվերսալ հնար բոլորի համար
Նոր նյութի բացատրությունկիրառվող հնար՝ «Ֆանտաստիկ հավելում»
Ապրապնդում, հմտությունների մշակում, փորձարկում

  կիրառվող հնար՝ «Մամուլի ասուլիս»
Կրկնությունկիրառվող հնար՝ «Պատահականության բանաձև»
Վերահսկողությունկիրառվող հնար՝ «Լուսացույց»
Տնային աշխատանքկիրառվող հնար․ «Անսովոր ընդհանրություն»
Դասի ավարտկիրառվող հնար՝ «Դերը՝ ‘‘Հոգեբան”»
  Ծավալուն, հսկայական ու նվիրական աշխատանք, որը հնարավոր եղավ իրագործել կրթահամալիրի համախմբված ու գիտակ մանկավարժական թիմի շնորհիվ։ 
   Շնորհակալ ենք այս հրաշք գաղափարը կյանքի կոչելու համարնախագծի ղեկավար, տարրական դպրոցի մեթոդիստ Աննա Առուշանյան, արտ թերապևտ, հոգեբան Աիդա Սահակյան, տարրական դպրոցի մանկավարժներ Թամարա Ավագյան, Գայանե Խոեցյան, Արինա Չաքմազյան, տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյան և, իհարկե, ցանկացած նախագծի ակտիվ աջակից ու խորհրդատու կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյան։ 
   Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին նմանօրինակ հրաշալի նախաձեռնության համար։
   Վստահ ենք, որ այսպիսի  նորարար  մոտեցումները ուսումնական պրոցեսը  դարձնելու են առավել հետաքրքիր, գրավիչ  սպասված ու սիրելի։

Դասընթացների շարք մեր կրթահամալիրում:
Դասընթացների շարք մեր կրթահամալիրում:

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը, հավատարիմ մնալով փոքրիկ քայլերի արվեստին, շարունակում է իր առաքելությունների շարքը։
 «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը «Մեկ ձայն» ասոցիացիայի հետ համատեղ նախաձեռնել էր դասընթացների շարք, հետևյալ լայն թեմաներով.
 Ներառականությունը` որպես կրթության կազմակերպման սկզբունք
 Նախագծային ուսուցումը տարրական դպրոցում
 Դասընթացների շարքը վարում էին հետևյալ մանկավարժները.
Մարիա Խախամյանը, Լուսինե Ավետիսյանը, Աիդա Սահակյանը, Ելենա Գրիգորյանը, Աննա Առուշանյանը, Գայանե Խոեցյանը, Նարինե Նաջարյանը, Արինա Չաքմազյանը:
 Դասընթացին մասնակցում էին ասոցիացիայի անդամ և ոչ անդամ դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, մանկավարժներ և կրթության առաջնորդներ:
 Դասընթացի ավարտին «Մեկ ձայն» ասոցիացիայի կողմից բոլոր  մասնակիցները ստացան հավաստագրեր:
Ամփոփելով պետք է նշենք, որ կրթության ոլորտի պատասխանատուների մասնագիտական որակի բարելավումն ու բարձրացումը կախված է վերջիններիս շարունակական կրթությունից ու փորձի փոխանակումից:
Եվ ինչպես ասել է Ջոն Դյուին` «Կրթությունը պատմել և պատմություններ լսել չէ, այն ակտիվ և կառուցողական գործընթաց է»:

Գրքի տոնը մեր կրթահամալիրում:
Գրքի տոնը մեր կրթահամալիրում:

Փետրվարի 19-ը մեծ լոռեցու, ամենայն հայոց բանաստեղծՀովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և հենց այս օրը ձևավորվել է միմյանց գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը։  
Դպրոցի գրադարանում մեր աշակերտները` մեծից փոքր, կազմակերպված, օրվան համահունչ նախապատրաստված, միմյանց պատգամելով գրքի կարևորությունն ու օգտակարութունը, շնորհավորեցին միմյանց` հանձնելով բազմաժանր, հետաքրքիր և բազմաբովանդակ գրքեր:
Հատուկ շնորհակալություն Նարինե Բաղդասարյանին՝ իր «Լույսի ճանապարհին» գրքով ԱԽի նախաձեռնության շարքը համալրելու համար։
    Իրենց նվերները ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով` լի թումանյանական շնչով ու ոգով։ 
Ընթերցվեցին նաև Թումանյանի բանաստեղծությունները, խոհերն ու մտքերը մարդու, արվեստի, կյանքի մասին:
   Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրին Թումանյանի հեքիաթների ծաղկաքաղը։
Սիրելի՛ աշակերտները «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը շնորհավորում է բոլորիդ այս կարևոր ու նվիրական տոնի  առթիվ։
  Սիրեք ու արժևորեք գիրքը և ձեր մեջ միշտ արթուն պահեք անդավաճան ընթերցողին։

Հայրենյաց դաս
Հայրենյաց դաս

Հայրենիքը միայն այն չէ, ինչ ունենք այսօր, հայրենիքը մեր անցյալն է ու նաև ապագան: Իսկ ազատ ու անկախ հայրենիք ունենալու երաշխիքը հայկական բանակն է
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը կարևոր ու առաջնային է հայ ժողովրդի համար։ Այն սկսվում է օրորոցից և շարունակվում դպրոցում։
« Փոքրիկ Իշխան » կրթահամալիրի չորրորդ դասարանի սաները հայոց բանակի օրվա առթիվ ունեցան « Հայրենյաց դաս », որը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս, կրթահամալիրի սան Արթուր Ասատրյանի անվան ռազմագիտության լսարանում, ստեղծելով  ևս մեկ առիթ՝ ոգեկոչման, խոնարհումի և  մեր ունեցածն արժևորելու համար։ 
Շնորհակալ ենք ուսուցիչներ Ռ. Շահվալադյանին, Գ. Խոեցյանին, Ա. Չաքմազյանին և Ն. Նաջարյանին` երեխաների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու  համար:
Հայրենիքի սերը վեր է ամեն ինչից. մենք` մանկավարժներս, այս պատգամն ենք կրում մեր մեջ ու փոխանցում մեր սաներին նաև այսպիսի դասերի միջոցով:

Գիտության փառատոն
Գիտության փառատոն

Մեր սաները մասնակցեցին «Այբ» դպրոցում կազմակերպված «Գիտության փառատոն» համադպրոցական գիտաժողովին, որի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, նորարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը։
Գիտաժողովի նախընտրական փուլն անցած՝ կրթահամալիրի 2 նախագծեր ներկայացվեցին փառատոնին. ավագ  դպրոցի թիմը շնորհանդեսի ձևաչափով ներկայացրեց գիտական հետազոտական նախագիծ՝  «Շաքարային դիաբետը դեռահասների շրջանում». աշակերտներ՝ 
Համամջյան Ստեփան,
Ղազազյան Սուրեն,
Իջիղուլյան Տաթև և
Կոստանյան Անի
նախագծի ղեկավար՝ կենսաբան Ռուզաննա Սիմոնյան:
 Նախագիծը գնահատող հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեց «Գիտական աշխատանքի գերազանց ներկայացում» անվանակարգում։
 Երկրորդ նախագիծը՝ «Ստվարաթղթե լաբիրինթ» աշխատանքը, որ իրականացրել էին 3ա դասարանի աշակերտները, ներկայացվեց փորձարարական ելույթների բաժնում, որտեղ մեր փոքրիկները՝ Արամը, Միյան, Նատալին, Արտակն ու Տիգրանը մեծ ոգևորությամբ՝ իրենց ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանի հետ ներկայացրեցին իրենց նախագիծը
 Երեխաների աշխատանքը արժանացավ մեծ ուշադրության ու խրախուսանքի, բոլոր աշակերտները ստացան հավաստագրեր:
 Շնորհավորում ենք մեր սաներին և ուսուցիչներին, մաղթում ենք նոր գիտական նվաճումներ ու հաղթանակներ

Study and Explore Europe.
Study and Explore Europe.

Study and Explore Europe  ծրագրի շրջանակներում « Փոքրիկ Իշխան » կրթահամալիրի սաներն իրենց հանգիստն անցկացնում էին Պրահայում՝  համատեղելով անգլերենի ինտերակտիվ դասընթացները մշակութային ծրագրերի հետ: Ծրագիրն իրականացվում էր մեր գործընկեր Smart Beavers Language School-ի հետ համատեղ, իսկ ծրագրի կազմակերպչական մասն ապահովել է Multilang կազմակերպությունը:

Մեր սաները բացահայտեցին Պրահայի հին քաղաքը, ինչպես նաև մեկ օր անցկացրեցին Դրեզդենում: Ուսումնական կենտրոնում դասընթացներն անցկացվում էին հավաստագրված լեզվակիր մասնագետների կողմից, իսկ շրջագայությունները կազմակերպվում էին  մասնագիտացված զբոսավարի ուղեկցությամբ:

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի գործունեության համար տրված լիցենզիաները
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի գործունեության համար տրված լիցենզիաները

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջը՝ ներկայացնում ենք «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի գործունեության համար տրված լիցենզիաները և համապատասխան սահմանային թվերը՝ ըստ կրթական մակարդակների, ինչպես նաև կրթահամալիրում սովորողների փաստացի թիվը 2021թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ։

 

  Աշակերտների սահմանային թիվը ըստ լիցենզիայի Աշակերտների փաստացի թիվը
Տարրական 200 180
Հիմնական 180 151
Միջնակարգ 80 61

 

լիցենզիա1լիցենզիա3  

 

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 15-ամյակը
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 15-ամյակը

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մեծ շուքով  նշվեց «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 15-ամյակը։

Միջոցառում, որը սպասված էր, բացառիկ ու յուրօրինակ, հիասքանչ  ու հուզիչ։

(more…)

Մեր կրթական ձեռքբերումները
Մեր կրթական ձեռքբերումները

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրն իր տարիների գործունեության ընթացքում, ուսումնական հաջողությունների իր շտեմարանը համալրել է հսկայական պաշարով՝ աչքի ընկնելով տարբեր առարկայական օլիմպիադաներում, միջդպրոցական մրցույթներում, նախագծերում։ Հատկանշական է, որ ակտիվ մասնակցություն նկատվում է թե՛ հումանիտար առարկաներից և թե՛ բնագիտական առարկաներից։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր աշակերտները ակտիվ մասնակցեցին առարկայական օլիմպիադաների տարածքային, քաղաքային և հանրապետական փուլերին և ունեցան լուրջ հաջողություններ: Տարածքային փուլին դպրոցից մասնակցեց թվով 32 աշակերտ, որոնցից քաղաքային փուլին մասնակցեցին 13-ը, իսկ 4-ն արդեն հասան մինչև հանրապետական փուլ: Նշենք նաև, որ այս տարի մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցեցին 5-րդ դասարանից սկսած /թվով 68 աշակերտ/, որը նոր փորձություն էր միջին դպրոցի սաների համար:
Շնորհավորելով մեր բոլոր մրցանակակիրներին՝ հատկապես կուզենայինք նշել օլիմպիադաների քաղաքային փուլում կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից բարձր արդյունքներ գրանցած մեր աշակերտներին․
Մարտիրոսյան Ալիսա՝ կենսաբանություն առարկա
Մինասյան Էլեն՝ աշխարհագրություն առարկա
Արզումանյան Սուսաննա՝ աշխարհագրություն առարկա
Ուրախալի է, որ մեր սաները բավականին լուրջ ձեռքբերումներ ունեն նաև տարբեր նախագծերում , կրթական տարբեր մրցույթներում․ «Մեղու․ հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ», «Կենգուրու» և այլն:

1 2 3 4. 5 6 7 8 10 1 2 4 5 6 7 8