Ավագ դպրոց

Ավագ դպրոցը կրթական այն փուլն է, որը հաջորդում է միջին դպրոցին։ Ավագ դպրոցում աշակերտի ուսումնառությունը կազմակերպվում է իր ընտրած հոսքային ուղղվածությամբ: Այստեղ կրթությունն հիմնականում իրականացվում է տեխնիկապես հագեցված լաբորատորիաներում, զուգակցվում՝ ՏՏ գործիքների կիրառմամբ։

Ուսումնական ծրագրերը կազմված են հաշվի առնելով բուհերի ընդունելության պահանջները՝ հնարավորություն տալով աշակերտին հիմնական կրթական ծրագրից զատ պատրաստվելու  նախընտրած բուհի ընդունելության քննություններին: Նման ուսուցման շնորհիվ աշխատասեր և ունակ աշակերտներն առանց կրկնուսույցների կարողանում են ընդունվել ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն:

Ժամանակակից հասարակությունը շրջանավարտից պա

հանջում է խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակություն, կյանքի փոփոխվող պայմաններին հարմարվելու հմտություններ, ինքնուրույն անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու կարողություն և դրանք գործնականում կիրառելու ճկունություն` կյանքում սեփական տեղը գտնելու և հաջողության հասնելու համար:

Ավագ դպրոցի գլխավոր խնդիրներից է նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման ձևավորումը՝ նրանց անձնային ինքնորոշմանը նպատակաուղղված աշխատանքի, հոգեբանական պատրաստվածության մակարդակի բարձրացման շնորհիվ: Շրջանավարտը պետք է կարողանա վստահ ու կողմնորոշված մտնել ժամանակակից հասարակություն ու հարմարվել զարգացման արագ տեմպերին և իրարամերժ միտումներին: Դա պահանջում է ոչ միայն տեղեկացվածություն, գիտելիքների առկայություն, այլ գիտելիքների մեջ ինքնուրույն կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողություն և պատասխանատվություն:

Ավագ դպրոցում սովորում են կրթության արվեստը՝ հաղորդակցվել, համագործակցել, մտածել քննադատաբար, կառուցել փաստարկված մտքեր, բանավիճել, ապացուցել: Այստեղ դասավանդում են հմուտ, փորձառու մանկավարժներ, գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսներ:

NextGEN Gallery

Edit
Delete