Month: December 2023

Բարեգործական տոնավաճառ
Բարեգործական տոնավաճառ

«Փոքրիկ իշխան» կրթահամալիրի առօրյան դեկտեմբերին է՛լ ավելի հագեցած էր. ավանդական ամանորյա բարեգործական տոնավաճառի գաղափարը համախմբել էր կրթահամալիրի ողջ համայնքը: Շաբաթներ շարունակ կրթահամալիրում գունեղ, բազմազան և ամանորյա մթնոլորտ էր ստեղծվել․ Նախաձեռնության նպատակի շուրջ համախմբվել էր կրթահամալիրի  ողջ համայնքը․ աշակերտները ներկայանում էին  իրենց բացառիկ, գեղեցիկ ձեռքի աշխատանքներով, ծնողական համայնքը՝  քաղցրանուշ թխվածքներով, քաղցրավենիքներով և ձեռագործ իրերով, մեր արցախցի մայրիկները՝  իրենց պատրաստած ավանդական ժենգյալով հացով: 

Բարեգործական տոնավաճառի նպատակն էր՝ աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Կրթահամալիրում տիրող ջերմ ու աշխույժ մթնոլորտը փաստում էին, որ գաղափարի շուրջ հավաքվածները մեծ սիրով ու նվիրումով աջակցում էին նախաձեռնության իրականացմանը։ Բարին գործելը, իրար օգնելն ու կամենալը մեր կրթահամալիրի արժեքային կրթության հիմքում են:
 
 
 
Հայրենիքի պաշտպանությունը առաջին հերթին պաշտպանության մասին կիրառելի գիտելիք ու հմտություն ունեցող քաղաքացու կերտումից է սկսվում․․․
Հայրենիքի պաշտպանությունը առաջին հերթին պաշտպանության մասին կիրառելի գիտելիք ու հմտություն ունեցող քաղաքացու կերտումից է սկսվում․․․
Կրթահամալարիրի ավագ դպրոցի սաները պարբերաբար կրակային պատրաստության գործնական պարապմունքներ են անցկացնում «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ կազմակերպության ուսումնական կենտրոնում. ծանոթանում տարբեր զինատեսակների հետ, սովորում զենքի հետ վարվելակերպի և անվտանգության կանոնները, մասնակցում կրակային ու մարտավարական վարժանքների
 
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թ․ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ ՀԿ-ի միջև ստորգրվեց հուշագիր, որի նպատակն է օժանդակել կրթահամալիրի աշակերտների ռազմամարզական կրթությանն ու նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդմանը: