Շրջանավարտներ

    «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը իր ավելի քան 20 տարվա հարուստ պատմության ընթացքում տվել է մոտ 250 շրջանավարտ: 

     Իր գործունեության 3-րդ տարվանից սկսած կրթահամալիրը ընդունելություն է իրականացրել ավագ դպրոցում, և արդեն 5-րդ տարում կրթահամալիրն ունեցել է իր առաջին շրջանավարտները: Հավատարիմ իր կարգախոսին՝ «Մի՛ մոռացիր, որ հավիտյան  պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես», շրջանավարտների հետ կապը ամուր է, սերտ ու հետևողական:  Մեր շրջանավարտները դպրոցի տոկունության ամենակարևոր մասնիկներից մեկն են։ Կարևորելով հետագա համագործակցությունը՝ կրթահամալիրում ստեղծվել է «Շրջանավարտների ակումբ»՝ ներգրավվելով նրանց դպրոցի ակտիվ կյանքին։  Մեր շրջանավարտները լավ ընկեր-խորհրդատու են և օգտագործում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը, մասնավորապես՝ «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում՝ օգնելու և աջակցելու ավագ դպրոցի աշակերտներին:  Նրանք նաև կամավորական հիմունքներով ընդգրկվում են կրթահամալիրում իրականացվող բազում նախագծերում, ծրագրերում, մի շարք նախաձեռնություններում, նորանոր գաղափարներում, հետաքրքիր միջոցառումներում։  «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի շրջանավարտները մեր պայծառ գալիքի վառ ապացույցն են, որոնք դեռ իրենց հստակ ու կայուն խոսքն են ասելու մեր հասարակության մեջ՝ դառնալով մեր երկրի համար արժանավոր քաղաքացիներ։   Կից  ներկայացնում ենք մեր գործունեության վերջին 10 տարիների շրջանավարտների վիճակագարությունը՝ (2012-2022թթ.)՝ ըստ հետագա կրթության  տվյալների: