Տարրական դպրոց

Կրթահամալիրի տարրական դպրոցում ընդունելությունը կատարվում է 6 տարեկանից: Դասարանում սովորողների թիվը չի գերազանցում 20-ը: Այստեղ ուսուցումը երկկողմանի մանկավարժական գործընթաց է, որը զուգակցվում է դաստիարակություն-ուսուցում կարգով: Նկատի են առնվում երեխայի ժառանգական տվյալներն ու ընդունակությունները, նրա մեջ տեղի ունեցող հոգեկան՝ ներքին փոփոխությունները: Ուսուցումն ուղղված է երեխայի անձի հատկությունների ձևավորմանը, յուրացված գիտելիքի շնորհիվ աշխարհի և շրջապատի ճանաչողությանը, որոշակի դիրքորոշում ձեռք բերելուն: Մեծ ուշադրություն է դարձվում աշակերտի ինքնաարտահայտման կարողությունների զարգացմանը:  Երեխայի  մտավոր  ծանրաբեռնվածությունը տարրական դպրոցում օրական 7-8 ժամ է, որի ընթացքում նա ստանում է անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, հանգստի և խաղի հնարավորություն, մասնակցում հետևյալ ծրագրային դասընթացների  և ստուդիաների պարապմունքներին`

  • շախմատ
  • մենթալ թվաբանություն
  • ռոբոտաշինություն
  • գիտություն և տրամաբանություն
  • կավագործություն
  • նկարչություն
  • ավազի նկարչություն
  • թատերական ստուդիա
  • երգի թատրոն
  • համակարգչային տարրերի ուսուցում
  • պար
  • թաեքվանդո

Երեխայի ուսումնառությունը ընթանում է հոգեբանական ծառայության հսկողության ներքո` նպատակ ունենալով ապահովել երեխայի հոգեբանական զարգացման ընթացքը, վարքը  և հոգեկան ներդաշնակ զարգացումը: