Ամառային դպրոց

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը կազմակերպում է ամառային դպրոց արձակուրդների ընթացքում։

   Ցանկացած երեխա այստեղ կգտնի հարմարավետ ու նպաստավոր միջավայր՝ ամառային հանգիստն ու ամեն օրն առավել հագեցած, ուրախ ու տպավորիչ դարձնելու համար։ Մեր ամառային դպրոց կարող են հաճախել 1-6-րդ դաս. երեխաները։ Նաև գործում է դպրոցի նախապատրաստական հատուկ ծրագիր /5-6 տարեկանների համար/:

Արձակուրդների ընթացքում երեխաները․

  • Կընդգրկվեն զարգացնող ու ճանաչողական տարատեսակ ծրագրերում։
  • Կունենան առարկայական պարապմունքներ / մայրենի, մաթեմատիկա, տրամաբանություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, բնություն և այլն/։
  • Կլրացնեն դպրոցում ունեցած բացթողումները։
  • Կունենան ընթերցանության ժամեր գրադարանում, հեքիաթի բեմադրումներ հայերեն և օտար լեզուներով։
  • Կզարգացնեն իրենց  գործնական հմտությունները, կմասնակցեն հետաքրքիր մրցույթների, միջոցառումների, սպորտլանդիաների։
  • Կհաճախեն տարբեր մշակութային օջախներ, թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ։
  • Կմասնակցեն տարբեր ճանաչողական էքսկուրսիաների,ճամբարների հաճախ կլինեն բնության գրկում(Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում)։
  • Արվեստանոցի էկո-ակումբում ձեռք կբերեն էկո-գիտելիքներ, կսովորեն աշխատել թափոնների հետ և ստեղծել արվեստի գործեր։
  • Կունենան խոհանոցային ժամեր՝ պատրաստելու համեղն ու օգտակարը։
  • Օրվա ընթացքում հաճախ կլինեն դպրոցի արվեստանոցում և կընդգրկվեն զարգացնող ու ուսուցական խմբակներում՝ կավագործություն, նկարչություն, ավազի նկարչություն, դիզայն, ձեռքի աշխատանք։
  • Կընդգրվեն նաև տարբեր սպորտային խմբակներում՝ թաեքվոնդո, պար, գիմնաստիկա, լող /ցանկության դեպքում/:

Պարապմունքներն իրականացվում են ինչպես դպրոցի հարմարավետ, լուսավոր ու տրամադրող դասասենյակներում, արվեստանոցում, այնպես էլ դպրոցի կանաչապատ ու գեղեցիկ բակում։