Летняя школа

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը կազմակերպում է ամենահետաքրքիր, ճանաչողական ու զարգացնող, վառ ու գունեղ ամառային դպրոցն արձակուրդների ընթացքում։

   Մեր Փոքրիկ Իշխանը գիտի, թե ինչպես իր  զարմանահրաշ մոլորակում  երեխային շրջապատել  ջերմությամբ ու սիրով,  քնքշությամբ ու հոգատարությամբ։ Ցանկացած երեխա այստեղ կգտնի հարմարավետ ու նպաստավոր միջավայր՝ ամառային հանգիստն ու ամեն օրն առավել հագեցած, ուրախ ու տպավորիչ դարձնելու համար։ Մեր ամառային դպրոց կարող են հաճախել 1-6-րդ դաս. երեխաները։ Նաև գործում է դպրոցի նախապատրաստական հատուկ ծրագիր /5-6 տարեկանների համար/:

Արձակուրդների ընթացքում երեխաները․

  • Կընդգրկվեն զարգացնող ու ճանաչողական տարատեսակ ծրագրերում
  • Կունենան առարկայական պարապմունքներ / մայրենի, մաթեմատիկա, տրամաբնություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, բնություն և այլն/
  • Կլրացնեն դպրոցում ունեցած բացթողումները
  • Կունենան ընթերցանության ժամեր գրադարանում, հեքիաթի բեմադրումներ հայերեն և օտար լեզուներով
  • Կզարգացնեն իրենց  գործնական հմտությունները, կմասնակցեն հետաքրքիր մրցույթների, միջոցառումների, սպորտլանդիաների
  • Կհաճախեն տարբեր մշակութային օջախներ, թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ
  • Կմասնակցեն տարբեր ճանաչողական էքսկուրսիաների, հաճախ կլինեն բնության գրկում
  • Արվեստանոցի էկո-ակումբում ձեռք կբերեն էկո-գիտելիքներ, կսովորեն աշխատել թափոնների հետ և ստեղծել արվեստի գործեր
  • Կունենան խոհանոցային ժամեր՝ պատրաստելու համեղն ու օգտակարը
  • Օրվա ընթացքում հաճախ կլինեն դպրոցի արվեստանոցում և կընդգրկվեն զարգացնող ու ուսուցական խմբակներում՝ կավագործություն, նկարչություն, ավազի նկարչություն,  դիզայն, ձեռքի աշխատանք
  • Կընդգրվեն նաև տարբեր սպորտային խմբակներում՝ թաեքվոնդո, պար, գիմնաստիկա, լող /ցանկության դեպքում/:

Պարապմունքերն իրականացվում են ինչպես դպրոցի հարմարավետ, լուսավոր ու տրամադրող դասասենյակներում, արվեստանոցում, այնպես էլ դպրոցի կանաչապատ ու գեղեցիկ բակում։

 

15  36 22 11778080_842140419210118_110897504_n 11168975_416319595237452_1946828457_n 11 30 1 2 3 4 5 6 7 10