Գրքի տոնը մեր կրթահամալիրում:

Փետրվարի 19-ը մեծ լոռեցու, ամենայն հայոց բանաստեղծՀովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և հենց այս օրը ձևավորվել է միմյանց գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը։  
Դպրոցի գրադարանում մեր աշակերտները` մեծից փոքր, կազմակերպված, օրվան համահունչ նախապատրաստված, միմյանց պատգամելով գրքի կարևորությունն ու օգտակարութունը, շնորհավորեցին միմյանց` հանձնելով բազմաժանր, հետաքրքիր և բազմաբովանդակ գրքեր:
Հատուկ շնորհակալություն Նարինե Բաղդասարյանին՝ իր «Լույսի ճանապարհին» գրքով ԱԽի նախաձեռնության շարքը համալրելու համար։
    Իրենց նվերները ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով` լի թումանյանական շնչով ու ոգով։ 
Ընթերցվեցին նաև Թումանյանի բանաստեղծությունները, խոհերն ու մտքերը մարդու, արվեստի, կյանքի մասին:
   Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրին Թումանյանի հեքիաթների ծաղկաքաղը։
Սիրելի՛ աշակերտները «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը շնորհավորում է բոլորիդ այս կարևոր ու նվիրական տոնի  առթիվ։
  Սիրեք ու արժևորեք գիրքը և ձեր մեջ միշտ արթուն պահեք անդավաճան ընթերցողին։