Հայրենյաց դաս

Հայրենիքը միայն այն չէ, ինչ ունենք այսօր, հայրենիքը մեր անցյալն է ու նաև ապագան: Իսկ ազատ ու անկախ հայրենիք ունենալու երաշխիքը հայկական բանակն է
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը կարևոր ու առաջնային է հայ ժողովրդի համար։ Այն սկսվում է օրորոցից և շարունակվում դպրոցում։
« Փոքրիկ Իշխան » կրթահամալիրի չորրորդ դասարանի սաները հայոց բանակի օրվա առթիվ ունեցան « Հայրենյաց դաս », որը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս, կրթահամալիրի սան Արթուր Ասատրյանի անվան ռազմագիտության լսարանում, ստեղծելով  ևս մեկ առիթ՝ ոգեկոչման, խոնարհումի և  մեր ունեցածն արժևորելու համար։ 
Շնորհակալ ենք ուսուցիչներ Ռ. Շահվալադյանին, Գ. Խոեցյանին, Ա. Չաքմազյանին և Ն. Նաջարյանին` երեխաների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու  համար:
Հայրենիքի սերը վեր է ամեն ինչից. մենք` մանկավարժներս, այս պատգամն ենք կրում մեր մեջ ու փոխանցում մեր սաներին նաև այսպիսի դասերի միջոցով: