«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 15-ամյակը

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մեծ շուքով  նշվեց «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 15-ամյակը։

Միջոցառում, որը սպասված էր, բացառիկ ու յուրօրինակ, հիասքանչ  ու հուզիչ։

Հուզված էին բոլորը, գեղեցիկ ու ներդաշնակ էր ամեն ինչ ։ Մեր լուսավոր ու ջինջ մոլորակը շատ հարազատ ընկերներ, լավ ու հավատարիմ բարեկամներ ունի, որոնք այսօր մեծ սիրով միացել էին մեր տոնին։ Իսկ տոնը իսկապես կայացավ՝ համակելով բոլորին ու տանելով Փոքրիկ Իշխանի  զարմանահրաշ մոլորակ։

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հիմնադրվել է 2000 թվականին։ 15 տարիների քարքարոտ ու խոչընդոտներով լի ճանապարհ, դժվարություններ, փորձություններ, սակայն այս ամենի  կողքին, միշտ քայլել են լավատեսությունը , նվիրվածությունը,  անձնվիրությունն  ու սրտացավությունը և լուսավոր կրթօջախ ունենալու մեծ  ցանկությունը, և ահա այսօր իր հաստատուն ասելիքով, իրեն բնորոշ ճշմարիտ ու հստակ խոսքով, բազում կրթական մոլորակների մեջ կանգուն է «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը, և նրա աստղը  ամենապայծառն է  շողում ։ Այն փայլում է՝ ի նշան սիրո, բարության, հույսի ու լույսի, գիտելիքի ու հանուն պարզ,մաքուր գաղափարի։

Շնորհավորում ենք կրթահամալիրի ողջ անձնակազմին, ծնողներին, աշակերտներին՝ այս գեղեցիկ ու տոնական օրվա կապակցությամբ։

Մեծագույն հպարտությամբ շնորհավորում ենք  հատկապես կրթահամալիրի  տնօրեն տիկին Մարիա Խախամյանին արժանի պարգևի՝ ԿԳ նախարարի կողմից ստացված հուշամեդալի՝ կրթության և գիտության   ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և մանկավարժական գործունեության անբասիր աշխատանքի համար։

1 2 4 5 6 7 8 10 11 13 14, 14 15 16, 16 17 18 15170849_1322814004419408_4619013961337594077_n