Month: February 2019

Գրքասեր ու գրքառատ տոն
Գրքասեր ու գրքառատ տոն

 «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ ամեն տարի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն առավել հագեցած, գրքաշատ ու յուրօրինակ տոն դարձնել բոլորի համար:
  Դպրոցի գրքառատ անկյունն այսօր առավել քան հյուրընկալ էր. զուգված տոնի խորհրդով, իր գունեղ բազմաբովանդակ անկյուններով, գրքերի բազմատեսակ գրավչությամբ:
  Ամեն մի դասարան յուրովի էր պատրաստվել տոնին ու մեկը մյուսին պատգամելով գրքի կարևորությունը՝ միմյանց հանձնեցին բազնաժանր ու բազմաբովանդակ գրքեր: Իրենց նվերներն էլ ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով՝ թումանյանական շնչով ու ոգով: Ամեն մի դասարան նաև գեղեցիկ անակնկալներ էր պատրաստել դպրոցի գրադարանին ՝ նվիրելով իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքեր, նկարազարդ պաստառներ, բացառիկ ու ինքնատիպ աշխատանքներ:
  Սիրելի՛ աշակերտներ, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը շնորհավորում է բոլորիդ այս ուսանող, գրքասեր ու գրքառատ տոնի առթիվ:
  Թող այն թանկարժեք պարգևը, որ կրում են իրենց էջերում գրքերը, և այն կարևոր արժեքները, որոնք ամփոփված են գրքերի էջերում ձեր մշտական ուղեկիցն ու խորհրդատուն լինեն՝ կյանքում բանալով բազում դռներ:

Տոնում ենք Տյառնընդառաջը
Տոնում ենք Տյառնընդառաջը

  Տյառնընդառաջ/Տրընդեզն անշարժ տոն է, հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն նշում է փետրվարի 14-ին, տոնը սկսվում է երեկոյան, երբ եկեղեցական կարգի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ:
  Երբ 40-օրական Հիսուսին ծնողները տարել են տաճար, նրանց ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին: Այստեղից էլ տոնի անունը՝ Տիրոջն ընդառաջ՝ Տյառնընդառաջ գնալ:
  Միանալով օրվա խորհրդին՝ փետրվարի 13-ին վառվող խարույկի ծխին էր խառնվել «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բակում տիրող տոնական մթնոլորտը: 6(ա) դասարանի աշակերտները ներկայացրեցին Տյառնընդառաջի խորհուրդն արտահայտող ծեսերն ու ազգային ավանդույթները: Տոնական սեղանը ևս զարդարված էր ավանդական աղանձով ու փոխինդով, ընդեղենով ու չրերով: Իսկ կրակի շուրջ հավաքված աշակերտներն ու ուսուցիչները երգ ու պարով ավելի էին ջերմացնում տոնական մթնոլորտը: Միջոցառման ավարտին բոլորը՝ փոքրից մեծ, ուրախ, զվարթ ցատկեցին կրակի վրայով:

Դեսպան Քիսլերը «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում ներկա գտնվեց „Jeder ist anders“ մանկական մյուզիքլին:
Դեսպան Քիսլերը «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում ներկա գտնվեց „Jeder ist anders“ մանկական մյուզիքլին:

Դեսպան Քիսլերը «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում ներկա գտնվեց „Jeder ist anders“ մանկական մյուզիքլին: 5-րդ դասարանի աշակերտները երկարատև փորձերից հետո բեմ էին բարձրացրել Հանս Հազեի պատմությունը: Գյոթե ինստիտուտի մշակած այս մյուզիքլը ժամանցային ոճով ի ցույց է դնում հանդուրժողականության և ընկերության արժեքը: Հրաշալի ներկայացում խաղալով՝ երեխաները ևս մեկ առիթ ունեցան հավաստելու գերմաներենի իրենց գիտելիքները:

«Поющая Азбука» մյուզիքլ (2-րդ դասարան)»
«Поющая Азбука» մյուզիքլ (2-րդ դասարան)»

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում ամանորյա բարձր տրամադրությունը և մեկը մեկին հաջորդող գեղեցիկ ու ինքնատիպ միջոցառումները շարունակվում են. ամանորյա հեքիաթին համահունչ՝ միևնույն ժամանակ տարբերվող, ճանաչողական ու ուսուցողական։ Հերթական բեմելը 2-րդ դասարանցիներինն էր։ Մեր սաները ռուսաց լեզվով ներկայացրին Արեգ Լուսինյանի «Поющая Азбука» ամանորյա մյուզիքլը։ Հիացմունքի էր արժանի երեխաների հստակ խոսքն ու ամեն տառին բնորոշ գեղեցիկ կեցվածքը, վառ ու պայծառ կերպարները, երգն ու պարը, Ձմեռ պապն ու բազում նվերները, իսկ դահլիճում տիրող բարձր տրամադրությունը վկայում էր կայացած միջոցառման մասին։ Մեր ուսուցիչների համատեղ ու տքնաջան աշխատանքի արդյունքում ականատես եղանք և՛ գիտելիքի գեղեցիկ մատուցման, և՛ ամանորյա ամենագունեղ հեքիաթի, իսկ մեր սաներն իրենց անկրկնելի ելույթով իրական տոն ստեղծեցին ներկաների համար։

«Ամանորյա դիմակահանդես (8-12-րդ դասարան)».
«Ամանորյա դիմակահանդես (8-12-րդ դասարան)».

Կրթահամալիրում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել՝ տարեմուտին կազմակերպել ամենաուրախ ու անակնկալներով լի ամանորյա դիմակահանդես։ Այս տարի ևս, չխախտելով ավանդույթը, 8-12-րդ դասարանների աշակերտները, ուսուցիչներն ու մեր նախկին շրջանավարտները համախմբվել էին՝ տոնական օրվան միանալու և միասին ճանապարհելու անցնող տարին։ Գեղեցիկ, ուրախ, տպավորիչ կատարումներ, խաղեր, մրցույթներ, պարային համարներ, բարձր ու տոնական մթնոլորտ, հրաշալի տրամադրություն։ Հիշարժան ու տոնական օր, որն իրապես երկար կհիշվի՝ թողնելով անմոռաց, հաճելի ու դրական հուշեր։ Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՝ մաղթելով առողջության, խաղաղության, հաղթանակներով և վառ տպավորություններով լի տարի։