top of page

«Մանկավարժական մտքի փառատոն»

  • Փոքրիկ Իշխան կրթահամալիր
  • Jul 10
  • 1 min read

Դպրոցը  դպրոց է դարձնում ուսուցիչը։ 

Ուսուցիչը դասավանդման առանցքն է, ամեն ինչ ուսուցչի ձեռքում է , և միայն ամենօրյա մշտադիտարկման և ինքնաանդրադարձի արդյունքում ուսուցիչը կդառնա վարպետ- վիրտուոզ:

ree

Մեր թիմի կողմից փառատոնին առաջադրվեց հրաշալի նորարար տեխնիկա՝ դաս–կոնստրուկտորը, որի կիրառումը հնարավորություն կտա ուսուցչին ուսուցման պրոցեսը դարձնել անչափ հետաքրքիր, գործնական, կիրառել այնպիսի մեթոդներ, որ դեռևս փորձված չեն, կրկին ու կրկին մտածել, վերլուծել, նոր լուծումներ առաջարկել և ամենակարևորը՝ խթանել երեխաների հարցասիրությունը՝ հարցեր տալու արվեստ ձևավորելը, ուրույն մտածողությունը, ստեղծարարությունը (ՏՐԻԶ գործիքներ):

Այս որակներն են, որ հետամուտ են կոմպետենտահեն ու ժամանակակից դասավանդմանը։ 

  • Հակիրճ դաս–կոնստրուկտոր նորարար տեխնիկայի մասին

  • Դասի սկիզբ․ կիրառվող հնար՝ «Այո–ոչ». ունիվերսալ հնար բոլորի համար 

  • Նոր նյութի բացատրություն․ կիրառվող հնար՝ «Ֆանտաստիկ հավելում» 

  • Ամրապնդում, հմտությունների մշակում, փորձարկում․ 

           կիրառվող հնար՝ «Մամուլի ասուլիս» 

  • Կրկնություն․ կիրառվող հնար՝ «Պատահականության բանաձև» 

  • Վերահսկողություն․ կիրառվող հնար՝ «Լուսացույց» 

  • Տնային աշխատանք․ կիրառվող հնար․՝ «Անսովոր ընդհանրություն» 

  • Դասի ավարտ․ կիրառվող հնար՝ «Դերը՝ հոգեբան» 

Ծավալուն, հսկայական ու նվիրական աշխատանք, որը հնարավոր եղավ իրագործել կրթահամալիրի համախմբված ու գիտակ մանկավարժական թիմի շնորհիվ։ 

Վստահ ենք, որ այսպիսի նորարար մոտեցումները ուսումնական պրոցեսը դարձնելու են առավել հետաքրքիր, գրավիչ սպասված ու սիրելի։


  • Facebook
  • Instagram
bottom of page