top of page
Paint Brushes

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԹԱԵՔՎՈՆԴՈ

Թաեքվոնդոն ժամանակակից կորեական մարտարվեստ է, որը միավորում է հզոր հարվածների ուժն ու նուրբ ակրոբատիկան՝ կերտելով առողջ մարմին, հստակ կենտրոնացում և անկոտրում ինքնավստահություն։

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԽՄԲԱԿ

Թատերական արվեստը միավորում է խոսքը, շարժումն ու էմոցիան՝ զարգացնելով հաղորդակցման հմտություններ, էմոցիոնալ ինտելեկտ և թիմային աշխատանք։ Մարգարիտա Շահվալադյանի ղեկավարությամբ մեր ստուդիայում սաները ծանոթանում են բեմարվեստին, ձևավորում ինքնավստահություն և ստեղծագործական մտածողություն։

ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Կավագործությունը հնագույն արվեստի ձև է, որը խթանում է երեխայի մտածողությունը, երևակայությունն ու մանր մոտորիկայի հմտությունները։ Այն միաժամանակ զարգացնում է համբերատարությունը և օգնում է արտահայտել ստեղծագործական ներուժը։

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նկարչությունն արտահայտման ազատ արվեստ է, որը զարգացնում է երեխայի երևակայությունը, գեղարվեստական մտածողությունն ու դիտողականությունը։ Այստեղ սաները բացահայտում են գույների լեզուն, սովորում ինքնուրույն մտածել և ստեղծել յուրօրինակ աշխատանքներ։

ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենթալ թվաբանությունը մտքի մեջ արագ հաշվելու տեխնիկա է, որը զարգացնում է ոչ միայն մաթեմատիկական կարողությունները, այլև ուղեղի այլ կարևոր ֆունկցիաներ. արագացնում է մտածողությունը, բարելավում է հիշողությունը, զարգացնում է ուշադրությունը և կենտրոնացումը։

ՊԱՐ

Պարը նպաստում է մարմնի ճկունության, կոորդինացիայի, տոկունության և ուժի զարգացմանը։ Այն նվազեցնում է սթրեսը, բարձրացնում տրամադրությունը և օգնում է ազատվել բացասական էներգիայից։

ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբոտաշինության խմբակում երեխաները ծրագրում և կառուցում են իրենց առաջին ռոբոտները՝ զարգացնելով տրամաբանությունը, ստեղծագործական մտածողությունն ու ինժեներական հմտությունները։

ԵՐԳԻ ԹԱՏՐՈՆ

 «Երգի թատրոն» ստուդիայում երեխաները բացահայտում են երաժշտության, երգի ու բեմական արվեստի աշխարհը՝ դառնալով ինքնավստահ, արտիստիկ և ստեղծագործ։ Ստուդիայի ղեկավար Կարինե Գալյանի հեղինակային երգերը, գրված հատուկ մեր սաների համար, դարձել են կրթահամալիրի երաժշտական այցեքարտը։

ՏԻԿՆԻԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Տիկնիկագործության խմբակում երեխաները ստեղծում են յուրահատուկ տիկնիկներ՝ զարգացնելով երևակայությունը, մանրազնին աշխատանք կատարելու կարողություն և գեղարվեստական մտածողություն։

Ամառային դպրոց

Ամառային արձակուրդների ընթացքում «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը սիրով բացում է իր դռները՝ հրավիրելով երեխաներին մասնակցելու բազմաբովանդակ, գիտելիքներով հարուստ և ստեղծարարությամբ լեցուն ամառային ծրագրի։
Այստեղ յուրաքանչյուր երեխայի սպասում է անվտանգ, հարմարավետ և խնամքով ձևավորված միջավայր, որտեղ հանգիստը դառնում է ճանաչողության, ստեղծագործության ու ուրախության ամբողջություն։

Ամառային դպրոց

Ծրագրի հիմնական ուղղությունները

Առարկայական պարապմունքներ. Մայրենի, մաթեմատիկա, տրամաբանություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, բնագիտություն և այլ առարկաներով։

Դպրոցի ծրագրային բացթողումների լրացում. Ինտենսիվ աշխատանք ուսումնական բացթողումները վերականգնելու և ամրապնդելու ուղղությամբ։

​​

Ընթերցանության ժամեր գրադարանում. Գրքասիրության խթանում՝ հարմարավետ միջավայրում անցկացվող ընթերցանության ժամերի միջոցով։

Թատերական ներկայացումներ. Հեքիաթների բեմադրություններ հայերեն և օտար լեզուներով։

Մենթալ և վերլուծական հմտությունների զարգացում. Մենթալ թվաբանություն, տրամաբանություն, գիտություն, արագ ընթերցանություն, շախմատ

 

Օտար լեզուների բանավոր խոսքի զարգացում. Խոսակցական հմտությունների զարգացում՝ խաղերի և խոսակցական իրավիճակների միջոցով։

 

​Ստեղծագործական աշխատանքներ. Կավագործություն, նկարչություն, ֆլորիստիկա, բատիկա, դիզայն, փայտամշակում, աշխատանք էկո-թափոնների հետ։

 

​Սպորտային և շարժուն խաղեր. Սեղանի թենիս, ֆուտբոլ, յոգա՝ դպրոցի բակում կամ փակ սրահներում։

Ազգային պարեր. Հայկական ազգային պարերի ուսուցում՝ մշակութային ինքնության ամրապնդման նպատակով։

Խոհարարության դասընթացներ. Ինքնուրույն պատրաստում, ճաշակների զարգացում և համեղ փորձարկումներ։

 

​Մշակութային այցելություններ. Թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ և այլ մշակութային հաստատություններ։

 

​Ճանաչողական էքսկուրսիաներ և բնության մեջ անցկացվող օրեր

Հատուկ ծրագրեր

«Դեպի դպրոց» Նախապատրաստական ծրագիր

 

Նախատեսված է 5-6 տարեկան երեխաների համար, ովքեր տվյալ ուստարվա  սեպտեմբերից պետք է գնան  առաջին դասարան:​​

​Լրացուցիչ կրթական ծրագիր (4-8-րդ դասարան, 9-13 տ.)

Ներառում է առարկայական պարապմունքներ, ընթերցանության ժամեր և համակարգչային գրագիտության դասընթացներ։

 

​Լեգո-ռոբոտաշինության դասընթացներ

​​

Իրականացվում են Mind Center գործընկեր կազմակերպության հետ համագործակցությամբ։

Նախագծային ուսումնառություն

Ժամանակակից կրթական համակարգի անբաժանելի բաղադրիչ է հանդիսանում նախագծային ուսուցումը, որը «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում ներդրվել է 2020 թվականից։ 

Նախագծային ուսումնառության մեթոդը որևէ հիմնախնդրի մանրամասն մշակմամբ ուսուցման նպատակներին հասնելու եղանակ է, որը պետք է ավարտվի շոշափելի գործնական արդյունքով։

 

Ուսումնական նախագծեր իրականացնելիս սովորողն անմիջականորեն ներառվում է ակտիվ իմացական գործընթացների մեջ․ ընտրվում է պրոբլեմային տիրույթը, ինքնուրույն ձևակերպում է խնդիրը, իրականացնում անհրաժեշտ տեղեկույթի հավաքագրում, պլանավորում է խնդրի լուծման տարբերակներ, եզրակացություններ է անում, վերլուծում է սեփական գործունեությունը և արդյունքում ձեռք բերում նոր գիտելիքներ և կենսափորձ։

Նախագծային ուսուցում

Լրացուցիչ դասընթացներ

21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու, կրթական գործընթացը ավագ դպրոցում ավելի հետաքրքիր և բովանդակային դարձնելու նպատակով դեռևս 2022-2023 ուսումնական տարվանից "Փոքրիկ Իշխան" կրթահամալիրի ավագ դպրոցի ուսումնական ծրագրում ներդրվել են լրացուցիչ կամընտրական դասընթացներ։ 

Լրացուցիչ դասընթացներ

Դասընթացները մշակվել և առաջադրվել են՝ հաշվի առնելով սովորողի անհատական հետաքրքրություններն ու ցանկությունները։ 

Դասընթացներն իրականացվում են ոչ ֆորմալ կրթական ծրագրերով, որոնք հնարավորություն են տալիս աշակերտների մոտ զարգացնել 21-րդ դարի մի շարք հմտություններ․ կատարել գիտակցված ընտրություն, ձեռք բերել նախնական մասնագիտական գիտելիքներ տարբեր ոլորտներից, վերլուծել ուսումնառության գործընթացը, ընտրել ինքնակրթության մեթոդներ, ձևավորել դիրքորոշում և մասնագիտական կողմնորոշում։ 

  • Ավագ դպրոցում առաջարկվող լրացուցիչ դասընթացներն են՝ 

  • Մշակույթ և արվեստ․ 

  • Գրաֆիկ դիզայն․ 

  • Ծրագրավորման հիմունքներ, տվյալագիտություն 

  • Բիզնես կառավարում և մարքեթինգ․ 

  • Հաղորդակցման հմտություններ, խոսքի մշակույթ․ 

  • Հոգեբանություն 

  • Մեդիագրագիտություն 

​​

Դասընթացների ցանկը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարի՝ ելնելով ժամանակակից տենդեցներից և աշակերտների նախընտրություններից։ Դասընթացները հիմնականում վարում են ոլորտի հրավիրյալ մասնագետները։ 

  • Facebook
  • Instagram
bottom of page