top of page

ՄԻջին ԴՊՐՈՑ

"Փոքրիկ Իշխան" կրթահամալիրի միջին դպրոցում՝ 5-ից 9-րդ դասարաններում, կրթությունը կազմակերպվում է շերտավորված, տարբերակված ուսուցման սկզբունքով, որը հիմնվում է երեխայի ընկալունակության արդյունավետության, անձնական աճի տեմպերի վրա:

միջին դպրոց

5-րդ դասարանից սկսած կրթահամալիրը ձևավորում է ֆիզմաթ ուղղվածության հոսքեր, իսկ այնուհետև 7-րդ դասարանից՝ նաև բնագիտական ուղղվածությամբ հոսքեր, որոնց նպատակն է տարբերակված ձևով՝ ծրագրային տարբեր խորությամբ կազմակերպել մաթեմատիկա և բնագիտական առարկաների ուսուցումը՝ ելնելով յուրաքանչյուր աշակերտի ընդունակություններից և կարիքներից։

Առարկայական խորացված և բազմակողմանի ուսուցման ընթացքում ուղղորդվում են աշակերտների հակումները, ընդունակություններն ու նախասիրությունները, դրվում հետագա ուսումնառության ամուր հիմքերը:

Դրան զուգընթաց` մեծ ուշադրություն է դարձվում կրթամշակութային ոլորտին, կյանքի հմտություններին, աշակերտի` որպես ակտիվ քաղաքացու ձևավորման նախապայմաններին, որոնք երեխայի արդյունավետ գործելակերպի հիմքն են դառնում, խթանում նրանց բազմակողմանի զարգացումը:

Հանրակրթական ծրագրերին կից առաջարկվում է նաև լրացուցիչ առարկաների ցանկ, որոնցից աշակերտը կատարում է ընտրություն՝ ըստ իր նախասիրությունների:

  • Facebook
  • Instagram
bottom of page