top of page
Boy in Art Class

Նախակրթարան

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի նախակրթարանը հանդիսանում է ամուր և վստահելի հիմք յուրաքանչյուր երեխայի համար դեպի բացահայտումներով լի աշխարհ:

նախակրթարան

Կրթահամալիրի նախակրթարանն ընդունում է երեխաներին 2.5 տարեկանից: Ուսումնական ծրագիրը ներառում է՝ մայրենի լեզու, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, տրամաբանություն, կավագործություն, շրջակա միջավայրի ճանաչողություն, երաժշտություն, ռիթմիկա, նկարչություն առարկայացանկը: Գերմաներեն լեզվի ուսուցումն իրականացվում է Գյոթեի անվան գերմաներեն լեզվի ինստիտուտի հատուկ մշակված՝ «Հանս Հազե» ծրագրով, որի շարունակությունն ապահովվում է արդեն տարրական դպրոցում:

Նախակրթարանում ուսուցումը հիմնականում իրականացվում է խաղային մեթոդներով: Հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի ազատ ստեղծագործական գործունեությանը, որն ուղղորդվում է հոգեբանի կողմից: Նախակրթարանում մենք ձգտում ենք ստեղծել մտերմիկ և ապահով միջավայր, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ կարող է բացահայտել իր ներուժը և զարգացնել անհատական ունակությունները:

  • Facebook
  • Instagram
bottom of page