top of page
LGHT0316 (1).jpg

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի տարրական դպրոցում ընդունելությունը կատարվում է 6 տարեկանից: 

Տարրական դպրոցում ուսուցումը երկկողմանի գործընթաց է, որտեղ դաստիարակությունն ու ուսուցումը փոխլրացնում են միմյանց: Ուսումնական գործընթացը կազմակերպելիս հաշվի են առնվում երեխայի ժառանգական տվյալներն ու ընդունակությունները, նրա մեջ տեղի ունեցող ներքին հոգեկան փոփոխությունները, զարգացման անհատական տեմպն ու առանձնահատկությունները:

Ուսուցումն ուղղված է երեխայի անձի բազմակողմանի ձևավորմանը, որի արդյունքում աշակերտը ոչ միայն յուրացնում է գիտելիքներ, այլև ձևավորում է աշխարհի և շրջապատի մասին ամբողջական ճանաչողություն, ինչպես նաև ձևավորում է սեփական դիրքորոշումներ: Հատուկ ուշադրություն է դարձվում աշակերտի ինքնաարտահայտման և ստեղծագործական կարողությունների զարգացմանը: 

Երեխայի օրական ծանրաբեռնվածությունը կազմում է 7-8 ժամ, որի ընթացքում նա ստանում է լիարժեք և հավասարակշռված սնունդ, հանգստի և խաղի հնարավորություններ, ինչպես նաև մասնակցում է հետևյալ ծրագրային դասընթացների և ստուդիաների պարապմունքներին՝ 

  • Շախմատ 

  • Մենթալ թվաբանություն 

  • Ռոբոտաշինություն 

  • Գիտություն և տրամաբանություն 

  • Կավագործություն 

  • Նկարչություն 

  • Թատերական ստուդիա 

  • Ուլունքագործություն 

  • Տիկնիկագործություն 

  • Երգի թատրոն 

  • Համակարգչային գրագիտություն 

  • Պար 

  • Թաեքվանդո 

Երեխայի ուսումնառությունն ընթանում է հոգեբանական ծառայության հսկողության ներքո, որի նպատակն է ապահովել երեխայի հոգեբանական զարգացման ներդաշնակ ընթացքը, օժանդակել առողջ վարքի ձևավորմանը և հոգեկան կայուն զարգացմանը:

  • Facebook
  • Instagram
bottom of page