Բարեգործական տոնավաճառ
- Փոքրիկ Իշխան կրթահամալիր
- Jan 20
- 1 min read
Updated: Jul 10
Դեկտեմբեր ամսվա ընթացքում «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում անցկացվեց ամենամյա ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը համախմբեց կրթահամալիրի ողջ համայնքը՝ աշակերտներից մինչև ծնողներ և ուսուցիչներ։

Շաբաթներ շարունակ կրթահամալիրում գունեղ, բազմազան և ամանորյա մթնոլորտ էր ստեղծվել․ Նախաձեռնության նպատակի շուրջ համախմբվել էր կրթահամալիրի ողջ համայնքը․։ Աշակերտները ներկայացան իրենց բացառիկ, գեղեցիկ ձեռքի աշխատանքներով, ծնողական համայնքը՝ քաղցրանուշ թխվածքներով, քաղցրավենիքներով և ձեռագործ իրերով, իսկ արցախցի մայրիկները՝ իրենց պատրաստած ավանդական ժենգյալով հացով:
Բարեգործական տոնավաճառի նպատակն էր՝ աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Կրթահամալիրում տիրող ջերմ ու աշխույժ մթնոլորտը փաստում էր, որ գաղափարի շուրջ հավաքվածները մեծ սիրով ու նվիրումով աջակցում էին նախաձեռնության իրականացմանը։ Բարին գործելը, իրար օգնելն ու կամենալը մեր կրթահամալիրի արժեքային կրթության հիմքում են:






