Ընդունելություն 1-ին դասարան
- Փոքրիկ Իշխան կրթահամալիր
- Dec 27, 2024
- 1 min read
Updated: Jul 9
Հարգելի՛ ծնողներ,
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում մեկնարկում է 2025-2026 ուսումնական տարվա 1-ին դասարանի ընդունելության համար հայտադիմումների ընդունումը: Հայտադիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց հետևյալ հղումով.

Տեղեկացնենք, որ կրթահամալիրի առաջին դասարան ընդունելությունն անց է կացվում 3 փուլով՝
երեխաների հետ անցկացվող խմբային հանդիպում- հարցազրույց
ծնողների հետ հանդիպում
փաստաթղթերի ընդունում
Առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
Դիմորդի 3×4 չափսի 4 լուսանկար /անհրաժեշտ է նաև լուսանկարի էլեկտրոնային տարբերակը ուղարկել կրթահամալիրի էլ փոստին/
Դիմորդի ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը
Դիմորդի և ծնողների ՀԾՀ համարները /սոց. քարտ/
Երկու ծնողների անձնագրերի պատճենները
տեղեկանք երեխայի առողջության մասին /նախկին 26 ձևը/
բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք
Հարգելի՛ ծնող, էլեկտրոնային հայտադիմումը լրացնելը պարտադիր է ընդունելության գործընթացին մասնակցելու համար։
Ընդունելության գործընթացի հետ կապված հարցերով կարող եք դիմել՝
Հեռ.՝ 060 442545, 055 589862,
095 442545
Էլ փոստի հասցե՝ poqish@gmail.com





