top of page

Ամառային դպրոց «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում

  • Writer: Satty Tadevossian
    Satty Tadevossian
  • 1 day ago
  • 1 min read

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում մեկնարկում է ամառային դպրոցի ընդունելության համար հայտադիմումների ընդունումը։ Հայտադիմումները անհրաժեշտ է լրացնել առցանց՝ հետևյալ հղումով։



«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հրավիրում է 6–13 տարեկան երեխաներին ամառային դպրոց, որտեղ կրթությունը, ստեղծագործությունը և հանգիստը համադրվում են մեկ ծրագրում։


Ամառային դպրոցը ստեղծում է անվտանգ և զարգացնող միջավայր՝ երեխաների գիտելիքների ամրապնդման, նոր հմտությունների ձևավորման և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար։


Ծրագրի հիմնական ուղղությունները

Ծրագիրը ներառում է առարկայական պարապմունքներ (մայրենի, մաթեմատիկա, օտար լեզուներ, բնագիտություն), ուսումնական բացթողումների լրացում, ընթերցանության ժամեր, թատերական բեմադրություններ, մենթալ զարգացում, շախմատ, օտար լեզուների խոսակցական զարգացում, ստեղծագործական աշխատանքներ, սպորտային և շարժական խաղեր, ազգային պարեր, խոհարարություն, ինչպես նաև մշակութային այցելություններ և էքսկուրսիաներ։


Հատուկ ծրագրեր

• «Դեպի դպրոց» նախապատրաստական ծրագիր (5–6 տարեկաններ)

• Լրացուցիչ կրթական ծրագիր (4–8-րդ դասարաններ)

• Լեգո-ռոբոտաշինություն՝ Mind Center գործընկեր կազմակերպության հետ համագործակցությամբ


Կազմակերպչական տվյալներ

• Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի–ուրբաթԱշխատանքային ժամեր՝ 09:30–17:00

• Սնունդ՝ երեքանգամյա

• Հասցե՝ Սևանի 132

• Հեռախոս՝ 055 589862, 095 442545

• Էլ. փոստ՝ poqish@gmail.com


  • Facebook
  • Instagram
bottom of page