Մեր սաները ներկայացնում են «Ճամփորդները» մյուզիքլը

   Հովհ․Թումանյանի թանգարանը անմահ լոռեցու, ամենայն հայոց բանաստեղծ Հովհ․ Թումանյանի 153-ամյակի առթիվ հայտարարել էր շնորհավորանքի՝ երաժշտական ուղերձների փառատոն։
   «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրն իրեն բնորոշ ակտիվությամբ արձագանքեց այս նախաձեռնությանը։
   Ընտրվեց Թումանյանի հայտնի ստեղծագործությունը, որի հիման վրա, «Երգի թատրոն» ստուդիայի գեղ․ ղեկ․ Կարինե Գալյանի կողմից գրվեց երաժշտություն և բեմականացվեց պարուսույց Մարիաննա Հովհաննիսյանի կողմից: Նախագծի ղեկավար՝ կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մելանյա Մկրտչյանի և հրաշալի թիմային աշխատանքի արդյունքում, ստեղծվեց բացառիկ ու յուրատեսակ «Ճամփորդները» մյուզիքլը։
   Ուրախությամբ նշենք, որ որպես տեսաուղերձների լավագույն մասնակից՝ մեր սաները հրավիրվեցին Հովհ․ Թումանյանի թանգարան, որտեղ էլ բոլորին հիացրին իրենց հրաշալի ելույթով և արժանացան շնորհակալագրի։
  Շնորհավորում ենք մեր աշխատասեր ու ակտիվ թիմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
  Թանգարանում մեկնարկող «Թումանյանը երաժշտության մեջ» թեմատիկ տարեկան ծրագրի շրջանակում, կրթահամալիրը ևս կունենա իր առանձնակի մասնակցությունը։