«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը, հավատարիմ մնալով փոքրիկ քայլերի արվեստին, շարունակում է իր առաքելությունների շարքը։
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը «Մեկ ձայն» ասոցիացիայի հետ համատեղ նախաձեռնել էր դասընթացների շարք, հետևյալ լայն թեմաներով.
Ներառականությունը` որպես կրթության կազմակերպման սկզբունք
Նախագծային ուսուցումը տարրական դպրոցում
Դասընթացների շարքը վարում էին հետևյալ մանկավարժները.
Մարիա Խախամյանը, Լուսինե Ավետիսյանը, Աիդա Սահակյանը, Ելենա Գրիգորյանը, Աննա Առուշանյանը, Գայանե Խոեցյանը, Նարինե Նաջարյանը, Արինա Չաքմազյանը:
Դասընթացին մասնակցում էին ասոցիացիայի անդամ և ոչ անդամ դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, մանկավարժներ և կրթության առաջնորդներ:
Դասընթացի ավարտին «Մեկ ձայն» ասոցիացիայի կողմից բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:
Ամփոփելով պետք է նշենք, որ կրթության ոլորտի պատասխանատուների մասնագիտական որակի բարելավումն ու բարձրացումը կախված է վերջիններիս շարունակական կրթությունից ու փորձի փոխանակումից:
Եվ ինչպես ասել է Ջոն Դյուին` «Կրթությունը պատմել և պատմություններ լսել չէ, այն ակտիվ և կառուցողական գործընթաց է»:
Category: Գլխավոր, Իրադարձություններ