Մենթալ թվաբանություն

<<Փոքրիկ Իշխան>> կրթահամալիրը IQ կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում 2019 թվականից սկսած՝ մենթալ թվաբանություն առարկան ներառել է առաջին դասարանի ուսումնական պլանում՝ շաբաթական մեկ դասաժամով։    

Մենթալ թվաբանության դասագիրքը մեզ տրամադրում է մեր գործընկեր IQ կենտրոնը։

   Մենթալ թվաբանության դասընթացը իրականացվում է հատուկ հաշվիչի՝ աբակի միջոցով։

  Մենթալ թվաբանությունը ճապոնական հաշվարկը հրաշալի ձև է, որը զարգացնում է.

 հիշողությունը՝ տեսողական, լսողական և մկանային,

 ստեղծագործական մտածողությունը,

հստակ խնդրի վրա ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը,

 թվերի ինտուիտիվ ընկալումը,

 թվերը զգալու կարողությունը,

 խնդրի վիզուալիզացիայի ու պատկերացման հմտությունները։

Արդյունքում՝

 Երեխաները կարողանում են կատարել արագ հաշվարկ։

 Կայացնել արագ որոշումներ։

Ուսուցման գործընթացը դառնում է ավելի հեշտ ու հետաքրքիր։

 Բարձրանում է երեխաների ինքնագնահատականը։ Վերոհիշյալ բնութագրիչներն են խթան հանդիսացել 1-ին դասարանի առարկայացանկում մենթալ թվաբանությունը ներառելու համար:

Նյութի հեղինակ

<<Փոքրիկ իշխան>> կրթահամալիրի մեթոդիստ՝  Աննա Առուշանյան

Օգտագործված գրականության ցանկ և օգտակար հղումներ

https://www.facebook.com/iqcenterarmenia/videos/253876655292812/

https://www.facebook.com/100057354583476/videos/1121618161732234

https://www.facebook.com/profile.php?id=100057354583476

https://www.facebook.com/100057354583476/videos/129426202368692