Ողջույնի խոսք
Սիրելի ՛ ծնողներ, անցել են այն ժամանակները, երբ երեխային սովորեցնում էին միայն դասագրքերով, որոնք երբեմն աշակերտին ձանձրալի էին թվում: Մեր նպատակն է ուսումնառությունը դարձնել ավելի բազմակողմանի, մատչելի, ստեղծել մի միջավայր, որտեղ աշակերտն ունի ազատ արտահայտվելու իրավունք,ազատ է ստեղծագործելու, կարողանում է արտահայտել իր մտքերն ու հույզերը և շնորհիվ մեր կրթահամալիրի հմուտ ուսուցիչների՝ գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մեր կրթահամալիրի առօրյան հարուստ է նաև բազմազան միջոցառումներով, կրթամշակութային և քաղաքացիական ծրագրերով, որոնք ուղղված են աշակերտին՝մեր երկրի արժանապատիվ, կրթված ու դաստիարակված, ակտիվ քաղաքացի դաստիարակելուն: Այստեղ տեսական գիտելիքից, գործնական հմտություններից ու կարողություններից բացի կարևորվում է նաև ժողովրդավարության, հասարակական ակտիվության, առաջնորդության և ազատ մտածողության հիմնարար արժեքների զարգացումը:
Մենք վստահ ենք՝այսօր ժամանակակից աշխարհում ամենազորեղ զենքը գիտելիքն է: Դա այն ուժն է, որն անպարտելի է դարձնում մարդուն , որն ունակ է բազում դռներ բանալ, տանել ճիշտ ու արդար ուղով: Իսկ գիտելիքի ձեռք բերման համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, քրտնաջան աշխատանք, կամք, խելք, միտք, այլև փոխկապակցված ու նպաստավոր աշխատանք, ինչը ստեղծվում է դպրոց-ուսուցիչ-աշակերտ-ծնող համագործակցության արդյունքում:
Եվ այս ամենի ամենամեծ վկայությունն այն է, որ մեր բոլոր շրջանավարտներն ընդունվում են բուհ հենց դպրոցում ստացած գիտելիքներով, և որ տարեցտարի ավելանում է մեր կրթահամալիրի սաների թիվը:
Սիրով սպասում ենք Ձեր փոքրիկին մեր մոլորակում։
տնօրեն ` Մարիա Արմենակի Խախամյան