FAQ

Ի՞նչ կարգավիճակ ունի «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը։

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը գիտափորձարարական, ոչ պետական դպրոց է /Լիցենզիա թիվ 1108, 0049, 0834, 1020/ հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում/։

Ո՞րն է  «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի առաքելությունը։

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի առաքելությունն է կրթել, դաստիարակել բազմակողմանի զարգացած, բարոյական բարձր հատկանիշներով օժտված անհատներ և ստեղծել անհրաժեշտ պայմաններ յուրաքանչյուր երեխայի ներդաշնակ զարգացման համար։

Ո՞վ կարող է սովորել «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում։

Ցանկացած երեխա, ով ցանկանում է լինել առավել քան զարգացած ու կրթված,շրջապատված լինել բարի, գիտակ, հոգատար ուսուցիչներով, կյանքի կարևոր կրթության տարիներն անցկացնել  գեղեցիկ ու նպաստավոր միջավայրում,կարող է սովորել մեր կրթօջախում։

Ի՞նչպես ընդունվել կրթահամալիր։

      •Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) ընդունելությունը կատարվում Է հարցազրույցի միջոցով երեխաների և ծնողների հետ։

•Միջին դպրոցում՝ հարցազրույցի և թեստավորման միջոցով (մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն, օտար լեզու առարկաներից)։

Ո՞րն է կրթահամալիրում ուսուցման լեզուն։

Կրթահամալիրում ուսուցման լեզուն գրական հայերենն է։ Բացի այդ կրթօջախում մեծ տեղ է հատկացվում նաև օտար լեզուների խորացված ուսուցմանը։

Կրթահամալիրն աշակերտներին ապահովո՞ւմ է փոխադրամիջոցով։

Այ՛ո, դպրոցն ունի քաղաքի բոլոր մասերի համար նախատեսված երթուղիներ, որոնք առավոտյան երեխաներին տնից տեղափոխում են դպրոց և դասերն ավարտվելուն պես տանում տուն։

Կրթահամալիրում աշխատո՞ւմ է հոգեբան։

Այո՛, կրթահամալիրում աշխատում է հոգեբան, ով պարբերաբար հետևում է երեխաների վարքին՝ փորձելով խմբակային կամ անհատական զրույցների միջոցով հոգեբանական աջակցություն ցույց տալ։

Կրթահամալիրում աշխատո՞ւմ է լոգոպեդ։

Այո՛, կրթահամալիրում աշխատում է լոգոպեդ,ով հետևողական է և պարբերաբար աշխատում է բանավոր և գրավոր խոսքի դժվարություններ ունեցող երեխաների հետ։

Երեխաները ապահովվո՞ւմ են սննդով։

Այո՛։ Կրթահամալիրում տրվում է նախաճաշ և ճաշ։

Կրթահամալիրում զեղչային ինչպիսի՞ համակարգ է գործում։

Զեղչային համակարգը գործում է հետևյալ խմբերի համար՝

•Կրթահամալիրի աշխատողների երեխաներ

•Նույն ընտանիքից երկու և ավելի երեխա

•Հաշմանդամություն ունեցող երեխաներ

•Սիրիահայ երեխաներ

•Միակողմանի ծնողազուրկ երեխաներ

Ովքե՞ր են դասավանդում կրթահամալիրում։

Կրթահամալիրում դասավանդում են բարձր որակավորում ունեցող,փորձառու, կիրթ, գիտակ, իրենց առարկաներին  լիարժեք տիրապետող,բարի ու նվիրված մանկավարժներ։

Կրթահամալիրում ի՞նչ դասարաններ են գործում։

Կրթահամալիրում գործում են տարրական (1-4-րդ դասարաններ),միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ դպրոցներ (10-12-րդ դասարաններ)։

Ի՞նչ առարակներ են դասավանդվում կրթահամալիրում։

Կրթահամալիրում դասավանդվում են պետական ուսպլանով հաստատված բոլոր առարկաները, առարկաներ՝ ԿԳՆ –ի կողմից երաշխավորված առարկայացանկից,ինչպես նաև իրականացվում են հեղինակային ծրագրեր։

Կրթահամալիրում իրականացվո՞ւմ է դասապատրաստում։

Այո՛,կրթահամալիրում իրականցվում է դասապատրաստում։ Ուսուցիչների օգնությամբ երեխաները պատրաստում են դասերն ու կատարում հանձնարարությունները։

Ի՞նչ խմբակներ են գործում կրթահամալիրում։

Կրթահամալիրը կարևորում է դասերից զատ երեխաների զբաղվածությունը տարբեր ուսուցողական խմբակներում, ուստի կրթահամալիրում գործում են հետևյալ խմբակները՝

•Ավազե նկարչություն

•Կավագործություն

•Նկարչություն

•Դիզայն

•Պար

•Թաեքվանդո

•Երգի թատրոն

•Երաժշտական սալոն

•Թատերական ստուդիա

Ի՞նչպիսին է կրթահամալիրում օրվա ռեժիմը։

Դասերը սկսվում են առավոտյան ժամը 9։00-ին և ավարտվում 17։00-ին։ Հիմնական դասաժամերից զատ երեխաները սնվում են դպրոցում ՝տարրական դպրոցում երկու անգամ՝ նախաճաշ և ճաշ։ Միջին դպրոցում մեկ անգամ ՝ճաշ։ Ունենում են հանգստի, զբոսանքի ժամեր,ինչպես նաև կրթահամալիրում գործող բազմատեսակ խմբակներ այցելելու հնարավորություն։

Ի՞նչ կտա յուրաքանչյուր աշակերտին կրթահամալիրը։

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը յուրաքանչյուրին,ով կրթվում ու դաստիարակվում է իր մոլորակում, կտա լավ, բարի, ազնիվ, կայացած,բազմակողմանի զարգացած անհատներ դառնալու  հստակ ու ճշգրիտ  բանաձևը,ինչպես նաև ինքնահաստատվելու,ճիշտ ու գրագետ կայանալու,առողջ մտածելու,դատելու,անսպառ ստեղծագործելու և երևակայելու բազում հնարավորություններ։