Նորություններ

Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանանի 150 ամյակի առթիվ փետրվարի 19 ից հայտարարվել են Թումանանական օրեր: Կրթահամալիրում կազմակերպվում են սիրված բանաստեղծին նվիրված ընթերցումներ, բաց դասեր, թատերական ներկայացումներ:

«Թումանյանը մեր աչքերով…» Ահա այս վերնագրի ներքո «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի թատերական ստուդիայի սաները սկսեցին իրենց Թումանյանական հաղթարշավը Հայաստանի ազգային գրադարանից: Թամանյանական մասնաշենքի դահլիճում կրթահամալիրի սաները բեմականացրին բանաստեղծի հայտնի և սիրված գործերը:

Թումանյանի հեքիաթների հերոսները դարձել էին մեր ժամանակակիցները. սուտլիկ որսկանները, որոնք այսօր այնքան տարածում ունեն, մի կաթիլ մեղրից մեծ կռիվ սարքող մարդիկ, Կիկոսի մահը՝ ոչնչից մեծ աղմուկ բարձրացնող մարդիկ, և քեֆչի Հասանները, որոնցից մենք շատ բան ունենք սովորելու:

Դերակատարներն իրենց յուրովի մոտեցմամբ Թումանյանի բոլոր դասական հեքիաթները դարձրին մերօրյա պատմություններ: Միջոցառմանը ներկա էին գրողներ, գրականագետներ, երաժիշտներ: Մեր սաներին ողջունելու էր եկել նաև «Գիքորը» ֆիլմի դերակատար Ալբերտ Ղուլինյանը:

Հաղթարշավը դեռևս կշարունակվի Հ.Թումանյանի տուն թանգարանում, «Բուկինիստ» գրախանութում, ինչպես նաև կհյուընկալվենք Թումանյանի տուն-թանգարան՝ մասնակցելով արդեն ավանդույթ դարձած «Հեքիաթի հյուր» ինտերակտիվ ցուցադրությանը:

Հ.Թումանյանը մեր աչքերով… Թումանյանը մշտապես մեր կողքին է…